[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ԼՂՀ Ազգային ժողովում

                22.06.14_NKR_AJ_Handipum_FOTO_23.jpgՀունիսի 22-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչին:

                Ողջունելով բարձրաստիճան հյուրին, ԱԺ նախագահն ասաց, որ Եվրախորհրդարանի ղեկավար կազմից Լեռնային Ղարաբաղ այցեր հազվադեպ են տեղի ունենում, միևնույն ժամանակ՝ պարբերական բնույթ են կրում Եվրախորհրդարանի պատգամավորների ճանաչողական այցերը։ 

Նշելով այդ մասին, նա հույս հայտնեց, որ պարոն Պրոտասևիչի այցից հետո առավել կաշխուժանան շփումները եվրոպական այդ կառույցի հետ։  

                Տեղի ունեցած զրույցի ընթացքում հյուրը հետաքրքրվեց Արցախի խորհրդարանի կառուցվածքով ու քաղաքական կազմով, գործող ընտրական համակարգով, հակամարտության կարգավորման ներկա ընթացքով ու հնարավոր զարգացումներով։44.jpg

                Արցախի խորհրդարանի նախագահը հանգամանալի պատասխանեց հնչած հարցերին։ Մասնավորապես, անդրադառնալով խորհրդարանի ձևավորման ընթացքին, նա նշեց, որ հանրապետությունում հետևողականորեն հղկվում, կատարելագործվում է ընտրական համակարգը՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանի, նույնպես և եվրոպական երկրների փորձն ու գործող ժողովրդավարական արժեքները։    

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ