[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին ընդունել է Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությանը

     230614_EvropaAzatDashinq_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին ընդունել է Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությանը` դաշինքի փոխնախագահ  Միգել Մարտինես Թոմիի գլխավորությամբ:

            Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

            Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Եվրոպայի եւ նրա քաղաքական դաշտում գործող ուժերի հետ կայուն կապերի հաստատման եւ պահպանման մեջ` նշելով դրանց աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական կարեւորությունը:

            Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ