[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

"Մեծարգո Սերժ Ազատի,

          Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:

            Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում եւ մեծ ավանդ ունեք հայկական երկու հանրապետությունների կայացման ու զարգացման, հայոց բանակի կազմավորման եւ մեր բոլոր հաղթանակների կերտման գործում:

Տարբեր ժամանակներում բարձր պաշտոններ զբաղեցնելով Արցախում եւ Հայաստանում` Դուք անմնացորդ նվիրվել եք հարազատ ժողովրդի շահերի պաշտպանությանը, համազգային նպատակների ու ծրագրերի իրականացմանը: Դա հայրենանվեր եւ ազգանպաստ ծառայություն է, որն արժանի է բարձր գնահատանքի:

            Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք ու մեծագույն հաջողություններ Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին, զորացում ու բարգավաճում` մեր հերոսական ժողովրդին ու հայրենիքին":


ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ