[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԿԸՀ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ասկերանի շրջանի Սարդարաշեն համայնքում 2014 թվականի հունիսի 29-ին անցկացված համայնքի ղեկավարի ընտրության վերաբերյալ
2014 թվականի հունիսի 29-ին  Ասկերանի շրջանում անցկացվել է Սարդարաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։
Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության համաձայն՝ Ասկերանի շրջանի Սարդարաշեն համայնքի ղեկավար է ընտրվել Հայկ Հակոբի Հակոբյանը։
Ընտրությունն անցկացվել է ԼՂՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։
Քվեարկության ընթացքի և արդյունքների վերաբերյալ դիմում ¬ բողոքներ չեն ներկայացվել, քվեաթերթիկների վերահաշվարկի պահանջ չի առաջացել։