[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ

1_3.jpgԱրցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հուլիսի 1¬ին ընդունել է սփյուռքահայ բարերար Լևոն Նազարյանին, ում ընտանիքը հովանավորում է Շուշիի արհեստագործական ուսումնարանի հանրակացարանի շենքի վերակառուցումը:
Կառավարության ղեկավարն իր երախտագիտությունն ու գոհունակությունն է հայտնել կատարվող  աշխատանքի համար, որի արդյունքում ստեղծվում են ժամանակակից ու հարմարավետ հանրակացարանային պայմաններ: 2015թ. սեպտեմբերից  Շուշիում սկսվելու է  ուսումնարանի գործունեությունը, ինչը, կառավարության ղեկավարի գնահատմամբ, նշանակալի քայլ է լինելու Արցախի կրթական համակարգի արդյունավետության բարձրացման գործում:
Լևոն Նազարյանը ներկայացրել է հետագա ծրագրերը` շեշտադրելով իր ընտանիքի պատրաստակամությունը հնարավորինս աջակցելու Շուշիի զարգացմանը և տեղում որակյալ կրթության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:
 
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին