ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացված վիճակագրական հաշվետվությունների՝ 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 75338,6 մլն դրամ, որոնք 2013թ. հուլիսի 1-ի համեմատ նվազել են 4,6%-ով, նախորդ ամսվա համեմատ աճել 0,8%-ով։
Վարկերի 1,3%-ը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2013թ. հուլիսի 1-ի համեմատ աճել են 14,5%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 59,8-ով։ Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 53,8%-ը, որոնք 2013թ. հուլիսի 1-ի համեմատ նվազել են 7,9%-ով, նախորդ ամսվա համեմատ աճել են 0,9%-ով։
2014թ. հուլիսի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 54343,4 մլն դրամ, 2013թ. հուլիսի 1-ի համեմատ աճելով 6,4%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել 1,8%-ով։
Ավանդների ընդհանուր ծավալում 68,5%-ը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 23,2%-ը՝ ցպահանջ ավանդները, 8,3%-ը՝ նպատակային ավանդները։
ԼՂՀ ազգային վիճակագրական
ծառայություն