Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքի քաղաքապետ Միշել Ամիելը եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել Լե-Պեն-Միրաբոյի եւ Մարտունու միջեւ կապերի ընդլայնումը քույր-քաղաքների շրջանակում` այն որակելով պահանջված երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, հավելելով, որ Արցախում հատուկ ուշադրություն է հատկացվում Ֆրանսիայի հետ բարեկամության հետեւողական խորացմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ