[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

a1.jpgՀանդիպմանը քննարկվել են հայկական երկու մայրաքաղաքների միջեւ կապերի հետագա խորացմանը եւ ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանի բնութագրմամբ` Երեւան քաղաքի եւ նրա վարչական շրգանների հետ համագործակցությունը շոշափելի դրական ազդեցություն է ունենում եւ Ստեփանակերտի, եւ ամբողջ Արցախի զարգացման գործընթացի վրա:

Քննարկվել են նաեւ մի շարք համատեղ ծրագրերի իրականացման, այդ թվում` Ստեփանակերտում Ազատամարտիկների այգու կառուցման հետ կապված խնդիրներ:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ