[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

            290714_MoskvayiHayEritasardMiutyun__Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին ընդունել է Մոսկվայի հայ երիտասարդական միության մի խումբ անդամների՝ կազմակերպության ղեկավար Անդրանիկ Հովսեփյանի գլխավորությամբ:

Հանդիպմանն արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին եւ Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայ համայնքի դերն Արցախի զարգացման գործում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով երիտասարդության հայեցի դաստիարակությանը եւ պատմական Հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է Մոսկվայի հայ երիտասարդական միության աշխատանքը՝ հավելելով, որ կազմակերպությունը պետք է խորացնի իր կապերը Արցախի հետ:

 

 

 

 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ         

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ