[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:

ms.jpgԲակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների պատասխանատուներին քննարկված հարցերի վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանց իրականացումը լինելու է իր անմիջական վերահսկողության ներքո:

Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: