[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին այցելել է հանրապետության հարավային թեւ

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին այցելել է հանրապետության հարավային թեւ ու հանդիպել ՀՅԴ  ղեկավար կազմի մի խումբ անդամների հետ՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ:

            Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Սփյուռքի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում՝ նշելով, որ նման մոտեցումը հանդիսանում է մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարեւորագույն գրավականներից մեկը:

Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ