[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԺ-ՈՒՄ

Parliament_working_consultation__1_.JPGԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 8-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի հետ կապված հարցերը։ Լսվել են հանձնաժողովների նախագահների համապատասխան հաղորդումները շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի վերաբերյալ։ Խորհրդարանի նախագահի կողմից տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ։ 
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ Արցախի խորհրդարանի 10-րդ նստաշրջանի երկրորդ լիագումար նիստը տեղի կունենա  հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11.00-ին։
 
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն