[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ

           131014_HayagitUsumMijYnkerakGitajogh__Info__1_.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին  ընդունել է նախօրեին Երեւանում իր աշխատանքներն ավարտած Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության գիտաժողովի մոտ հինգ տասնյակ մասնակիցների:

Նախագահ Սահակյանը կարեւորել է նրանց այցելությունը մեր հանրապետություն՝ ընդգծելով հայագիտական ուսումնասիրություններում Արցախի դերն ու նշանակությունը:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում տարբեր երկրների գիտական շրջանակների հետ կապերի հաստատմանն ու խորացմանը՝ այն համարելով գիտամշակութային հարաբերությունների զարգացման առանցքային ուղղություններից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ