[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ մասնակցել է Ստեփանակերտի թիվ 6 հիմնական դպրոցի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

141014N6HimnakanDproc__1__Info.jpgՆախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Արա Աբրահամյանին ծրագիրը ֆինանսավորելու համար` նշելով, որ դա Հայրենիք-Սփյուռք համագործակցության լավագույն դրսեւորումներից է:
Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
        ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ