[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է "Ձեռք ձեռքի" հասարակական կազմակերպության վարչության նախագահ Բերջ Քիլաջյանին եւ նրան ուղեկցող անձանց:

                    151014_BerjQilajyanDzerqDzerqi_Info.jpgՔննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

            Երկրի ղեկավարը Բերջ Քիլաջյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար, հանձնել է "Երախտագիտություն" մեդալ:       

            Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել "Ձեռք ձեռքի" կազմակերպության ներդրումը մեր հանրապետության  առողջապահության ոլորտի զարգացման գործում` նշելով, որ այն պահանջված է եւ կարեւոր Արցախի համար:

             Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք:

                         

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ