Logo
Print this page

ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԵՍՍԵՆ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ՀՀ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻՆ ԵՎ ԲԵՐԳՇՏՐԱՍԵ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

72.jpgՀոկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Հեսսեն երկրամասում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սթիվեն Բրայան Ֆերային և նույն երկրամասի Բերգշտրասե շրջանի ղեկավար Մաթիաս Վիլկեսին, ովքեր մեր հանրապետություն են ժամանել Արցախի պետական համալսարանում գերմաներենի մասնագիտացված լսարանի բացման կապակցությամբ։  
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Գերմանիայի միջև  կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության հաստատմանն ու խորացմանն ուղղված մի շարք հարցեր։ 
Հանդիպմանը ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ։
 
ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայություն
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.