[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին այցելել է հանրապետության հարավային թեւ:

1_1.jpgՆախագահը ներկա է գտնվել Կովսական քաղաքում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը նշել է, որ նախադպրոցական կրթության ոլորտը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը դրա շարունակական զարգացման համար:
Կովսականում Նախագահ Սահակյանը մասնակցել է նաեւ ժամանակակից սարքավորումներով վերազինված եւ կապիտալ վերանորոգված տեղամասային հիվանդանոցի բացման արարողությանը: Նախագահը նշել է, որ արդի պայմաններին համապատասխանող բժշկական հաստատությունների առկայությունը շրջաններում հանդիսանում է առողջապահության զարգացման հայեցակարգային ուղղություններից մեկը, եւ այս ոլորտում պետությունը շարունակելու է իրականացնել լայնածավալ ծրագրեր: 27.jpg
Նույն օրը երկրի ղեկավարը եղել է Թոնդիրգետի ոսկու հանքավայրում, ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին եւ առկա խնդիրներին: Նախագահ Սահակյանը կարեւորել է լեռնահանքարդյունաբերական ճյուղի նշանակությունը մեր հանրապետության կյանքում` այն համարելով Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնարար ուղղություններից մեկը: Նախագահը երախտագիտություն է հայտնել սփյուռքահայ բարերար Վարդան Սերմաքեշին այս ռազմավարական ծրագիրը կյանքի կոչելու համար` այն որակելով որպես Հայրենիք-Սփյուռք համագործակցության ու հայրենասիրության լավագույն դրսեւորումներից:
277.jpgՆախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ