Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է նորանշանակ ղեկավարներին

         301014_AA_Ts__Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին հանդիպումներ է ունեցել վերահսկիչ պալատի, գլխավոր դատախազության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ եւ ներկայացրել այդ կառույցների նորանշանակ ղեկավարներին:

            Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ նրանք նոր պաշտոններում կպահպանեն վերոհիշյալ գերատեսչությունների բոլոր դրական ձեռքբերումները եւ նոր որակ կհաղորդեն աշխատանքներին:301014.jpg

            Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել այս պետական կառույցների նախկին ղեկավարներին` իրենց կատարած աշխատանքի համար, ինչը մեծապես նպաստել է տվյալ գերատեսչությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը:


 


 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ