[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ-2014՚ ՕՊԵՐԱՏԻՎ-ՄԱՐՏԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաձայն հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության 2014թ. ծրագրի, ս.թ. նոյեմբերի 6-ից անց են կացվում ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման "Միասնություն 2014" օպերատիվ-մարտավարական զորավարժություններ` ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանի ղեկավարությամբ: 
Հայաստանյան կողմը օպերատիվ-մարտավարական զորավարժություններին ներգրավված է հիմնականում համադրման և փորձի փոխանակման գործընթացներում` որոնք համակարգում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Ընթացող զորավարժությունների այլ մանրամասներ կներկայացվեն ավելի ուշ:
 
ԼՂՀ  ՊՆ մամուլի ծառայություն