Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին այցելել է ԼՂՀ եւ ՀՀ զինված ուժերի ''Միասնություն-2014'' համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների միասնական ղեկավարման կետ

           altԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին այցելել է ԼՂՀ եւ ՀՀ զինված ուժերի ''Միասնություն-2014'' համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների միասնական ղեկավարման կետ:

               Գերագույն գլխավոր հրամանատարը հետեւել է զորավարժությունների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ, այցելել զորավարժություններին մասնակցող մի շարք միավորումների տեղակայման վայրեր:

            Նախագահն ընդգծել է նման լայնածավալ զորավարժությունների կարեւորությունը հայկական զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացման եւ տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման տեսանկյուններից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ