[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Իտալիայի Սենատում հանդիպում է ունեցել Սենատի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լուիջի Մանկոնիի հետ

            011214_HromItaliayiSenatinfo.jpg Աշխատանքային այցով Հռոմում գտնվող Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Իտալիայի Սենատում հանդիպում է ունեցել Սենատի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լուիջի Մանկոնիի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Իտալիա հարաբերություններին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը:

Նախագահ Սահակյանը կարեւորել է այս ոլորտում Եվրոպայի հետ սերտ համագործակցությունը՝ այս համատեքստում հատուկ ընդգծելով Իտալիայի դերակատարությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք:

  

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ