[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՖԻԶՄԱԹ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

LXH.jpgԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 5-ին այցելել է Երևանի պետական համալսարանին առընթեր? Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ և մասնակցել դպրոցի հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Շնորհավորելով ներկաներին դպրոցի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ? կրթօջախի առաջին սերնդի շրջանավարտ, վարչապետ Ա. Հարությունյանն ընդգծել է, որ ի շնորհիվ բարձրակարգ ուսուցիչների տրամադրած որակյալ կրթության? դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներն այսօր արդեն լուրջ դերակատարում ունեն պետական կառավարման և տնտեսության բնագավառներում: Վարչապետի խոսքով? ժամանակն է, որ անցած տարիների ընթացքում Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի կուտակած փորձի ու գիտելիքների շնորհիվ կրթօջախի սաները հաջողություններ արձանագրեն նաև միջազգային օլիմպիադաներում. նա կոչ է արել այս հարցում ավելի հետևողական լինել:
Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել դպրոցի մանկավարժական կոլեկտիվին? մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած ակնառու ավանդի համար? Վարչապետի հուշամեդալով պարգևատրելով մի խումբ ուսուցիչների:
Միջոցառմանը ներկա էին նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև դպրոցի նախկին շրջանավարտներ: 
 
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ 
կապերի բաժին