[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտ քաղաք

             131214_MartuniHospitals__Info.jpg Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտ քաղաք եւ մասնակցել կապիտալ վերանորոգված պոլիկլինիկայի բացման հանդիսավոր արարողությանը:

Նույն օրը երկրի ղեկավարը Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նոր շրջանային հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահն ընդգծել է, որ  ժամանակակից սարքավորումներով հագեցած եւ արդի չափանիշներին համապատասխանող բժշկական հաստատությունները  մեծապես կնպաստեն առողջապահության զարգացմանը ոչ միայն այդ շրջաններում, այլ նաեւ ողջ հանրապետությունում` հավելելով, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու շրջաններում բժշկական սպասարկման որակի բարձրացման հիմնախնդիրները:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ընկերությանը այդ ծրագրերի իրականացմանը սատարելու համար:

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ