[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է հանրապետության դատախազության 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

          171214_Dataxaz90_amyak__Info.jpgՆախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է հանրապետության դատախազության 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում:

Նախագահը շնորհավորել է դատախազության ողջ անձնակազմին հոբելյանի կապակցությամբ եւ համակարգի մի խումբ աշխատակիցների ու վետերանների հանձնել վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչման վկայականներ:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ դատախազությունը միշտ եղել է մեր երկրի կենսագործունեության առանցքային կառույցներից մեկը, եւ նրա անցած լուրջ ճանապարհն ու արժանի վաստակը դրա վկայությունն են:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունը կշարունակի ըստ ամենայնի աջակցել համակարգի գործունեության արդյունավետության  շարունակական բարձրացմանը, նյութատեխնիկական բազայի արդիականացմանը, աշխատակիցների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավմանը:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ