[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն

 291214_Pargevatrum__1___Info.jpg

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած մի խումբ անձանց պարգեւատրման հանդիսավոր արարողություն: 

Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազնիվ ու քրտնաջան աշխատանքից է նաեւ մեծապես կախված Արցախի ապագան` հավելելով, որ երկարամյա, հայրենանվեր աշխատանքը միշտ գնահատվել է մեր ժողովրդի կողմից, վայելել հասարակության սերն ու հարգանքը:
Անդրադառնալով արցախցի մարզիկների հաջողություններին՝ Բակո Սահակյանը նշել է, որ իրենց հաղթանակներով նրանք ուրախության ու պարծանքի պահեր են պարգեւել ողջ հայությանը: Նախագահի բնութագրմամբ՝ սպորտի ոլորտում ավանդական դարձած Արցախի հաջողություններն արդյունք են ինչպես մարզիկների եւ նրանց մարզիչների մեծ ջանքերի, այնպես էլ այն ծավալուն աշխատանքի, որը պետության կողմից իրականացվում է սպորտի բնագավառում տարիներ շարունակ: 
Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին բարձր պարգեւների արժանանալու կապակցությամբ, վստահություն հայտնել, որ նրանք կշարունակեն աշխատել նույն եռանդով, մաղթել Նոր տարում հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ:
Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ