[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանին:

Ուղերձում ասված է.

" Հարգարժան Լեւոն Պարույրի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:

Մեծ է Ձեր ավանդը Հայաստանում մշակույթի, հատկապես` ջազ երաժշտության զարգացման եւ այս ոլորտում տարբեր երկրների հետ փոխգործակցության ամրապնդման գործում:

Արցախում հատուկ հարգանք են տածում Ձեր անձի եւ արվեստի հանդեպ:

Ուզում եմ նաեւ շնորհավորել Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին":

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ