Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը:

Նախագահ Սահակյանն ընդգծել է այս ծանր պահին հայության միասնության ու համախմբվածության անհրաժեշտությունը, ինչը ցանկացած փորձություն հաղթահարելու կարեւոր գրավականներից է:
Անդրադառնալով դատական համակարգի աշխատողի օրվան` Բակո Սահակյանը նշել է, որ կայացած ու լիարժեք գործող դատական մարմինները ժողովրդավարական պետության եւ քաղաքացիական հասարակության կարեւորագույն ինստիտուտներից են` հավելելով, որ դատավորների անաչառ աշխատանքով, բարձր բարոյական ու մասնագիտական հատկանիշներով է նաեւ մեծապես պայմանավորված արդարության պաշտպանության, իշխանությունների հանդեպ բնակչության վստահությունը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ