Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի 
հունվարի 28-ին անցկացված հերթական նիստի վերաբերյալ
2015թ. հունվարի 28-ին կայացել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը։  
Նիստը վարող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի ներկայացմամբ՝ հանձնաժողովականների քննարկմանն են առաջարկվել 2015թ. հունվարի 1-ից գործության մեջ դրված ԼՂՀ նոր ընտրական օրենսգրքից բխող նորմատիվ բնույթի 55 իրավական ակտերի նախագծեր, որոնք, համաձայն ընտրական օրենգրքի 147-րդ հոդվածի, պետք է ընդունվեն մինչև սույն թվականի հունվարի 31-ը։ 
Քննարկումների արդյունքներով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է  կազմավորել  և համարակալել ԼՂՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորների մանդատների թվին հավասար՝ թվով 11 ընտրատարածքներ, ընդ որում՝ հաշվի են առնվել տարածքների աշխարհագրական, տեղագրական և ֆիզիկական առանձնահատկությունները, հաղորդակցության միջոցների առկայությունը, գոյություն ունեցող սոցիալական, վարչական և այլ գործոնները, սահմանակից համայնքների, բնակավայրերի բնակչության սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններն ու ընտրողների թիվը (ԼՂՀ ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն՝ 2015թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ ընտրողների թիվը կազմել է 99 921 մարդ)։ Համարակալված ընտրատարածքների ցուցակը և գծապատկերը կհրապարակվեն պաշտոնական տեղեկագրում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում և ՙԱզատ Արցախ՚ թերթում։ 
Նիստում ընդունվել են նաև տարբեր ընտրությունների  դեպքում ընտրության մասնակիցների (թեկնածուներ, վստահված անձինք, դիտորդներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ընտրական հանձնաժողովականներ, ընտրողներ՝ նրանց թվում առաջին անգամ՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ, ինչպես նաև քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցողներ)  իրավունքներին ու պարտականություններին,   ընտրական մի շարք նոր փաստաթղթերի ձևերի սահմանմանը և գործող ձևաթղթերի պարզեցմանը վերաբերվող թվով 54 որոշումներ։ Ընդունված որոշումներին մանրամասնորեն անդրադարձ կկատարվի ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից  դրանց պաշտոնական գրանցումից հետո։ 
Նիստում ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանի ներկայացմամբ քննարկվել և հանձնաժողովի կողմից ի գիտություն է ընդունվել ընտրական հանձնաժողովների  անդամության թեկնածուների համար  2015թ. փետրվար-մարտ ամիսներին հանրապետությունում անցկացվելիք մասնագիտական դասընթացների  նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին հարցը։ Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ հունվարի 28-ի դրությամբ դասընթացներին մասնակցության հայտ են ներկայացրել  393 քաղաքացիներ՝ 84 համայնքներից։ Հաշվի առնելով, որ մասնակցության համար պետք է դիմումներ ներկայացվեն  մինչև ս.թ. փետրվարի 6-ը ներառյալ, նիստում մեկ անգամ ևս ընդգծվեց բոլոր շահագրգիռ անձանց և մարմինների կողմից այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ակտիվացնելու հանգամանքը։ Դասընթացների անցկացման վայրի, օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացվի համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից և կհրապարակվի հայտարարություն ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ դասընթացների անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ։  
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով