Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել են Երեւանի Կոմիտասի անվան պետական պանթեոն

290115_Komitas_Tangaran_Info_3.jpg

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամների հետ միասին հունվարի 29-ին այցելել են Երեւանի Կոմիտասի անվան պետական պանթեոն եւ մասնակցել հայ մեծանուն երգահանի թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը:29.jpg

Գրառում կատարելով պատվավոր հյուրերի գրքում` Նախագահ Սահակյանը նշել է, որ  Կոմիտասի թանգարանի բացումը նշանակալի իրադարձություն է համայն հայության կյանքում: "Խոսքը մի մարդու մասին է, ով կարողացել է իր անմահ երաժշտությամբ ներկայացնել մեր ազգի սարսափելի ողբերգությունը, մարդու, ով ապրել է իր ժողովրդի ճակատագրով եւ վառվել անմնացորդ` հանուն ապագա սերունդների, արդարության հաղթանակի հույսով ու հավատով: Եվ ներկա սերունդը պետք է ապրի ու արարի` հանուն Մայր Հայաստանի զարգացման ու զորացման՝ անսասան պահելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը",- գրել է Բակո Սահակյանը: 
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ