[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

 040215_ManvelGrigoryanYerkrapah__Info.jpgՆախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է նախօրեին Արցախ ժամանած "Երկրապահ կամավորականների միության" (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են սահմաններում տիրող իրավիճակի, բանակ-հասարակություն կապի, ԵԿՄ եւ Արցախի ազատամարտիկների միության փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը կարեւորել է ՚ՙ"Երկրապահ կամավորականների միության" անդամների պարբերական այցելություններն Արցախ եւ սահմանգիծ՝ նշելով, որ նրանք մեծապես նպաստում են հայրենիքի պաշտպանների տարբեր սերունդների միջեւ ամուր կապերի պահպանմանը եւ զինվորական ավանդույթների ամրապնդմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ