Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015թ. փետրվարի 13-ին կայացած հերթական նիստի վերաբերյալ
2015թ. փետրվարի 13-ին հրավիրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սրբուհի  Արզումանյանը։ 
ԼՂՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և ԼՂՀ Նախագահի 2015թ.  փետրվարի 12-ի ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին՚ ՆՀ-15-Ն հրամանագրի հիման վրա նիստում քննարկվել և հաստատվել է ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրության կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների  ժամանակացույցը, որն ընդգրկում է տվյալներ 2015թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքից բխող՝ ընտրության օր նշանակելուց մինչև դրա արդյունքների ամփոփումն իրականացվելիք թվով 115 հիմնական գործողությունների կատարման (միջոցառումների անցկացման) ժամկետների ու դրանց կատարման պատասխանատուների մասին։
Համաձայն ժամանակացույցի՝ վերոհիշյալ ընտրական գործողությունների մեկնարկը տրվում է 2015թ.  փետրվարի 13-ին։
Թեկնածուների, ինչպես նաև կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը համապատասխան ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2015թ. մարտի 9-ից մինչև մարտի 19-ի ժամը 18.00-ն, իսկ գրանցումը կկատարվի մարտի 19-ից մինչև մարտի 29-ի ժամը 18.00-ն։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 30-ից մինչև մայիսի 1-ի ժամը 24.00-ն։
Միջոցառումների ժամանակացույցը և դրանից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը կտրամադրվեն շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին։ Սույն ժամանակացույցին և Ազգային ժողովի մայիսի 3-ի ընտրության ողջ ընթացքին վերաբերվող բոլոր հիմնական նորություններին, փաստաթղթերին հնարավոր կլինի ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում (հասցեն՝ cecnkr.am)։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում որոշել է նաև մեկից ավելի շրջաններ ընդգրկող թիվ 10 և թիվ 11 ընտրատարածքներում Ազգային ժողովի ընտրություն կազմակերպող և անցկացնող տարածքային ընտրական հանձնաժողովներին. թիվ 10 ընտրատարածքում, որն ընդգրկում է Շուշիի և Քաշաթաղի շրջանների բոլոր համայնքները, ընտրությունը կազմակերպելու և անցկացնելու լիազորությունը դրվել է Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովի, իսկ թիվ 11 ընտրատարածքում, որն ընդգրկում է Շահումյանի շրջանի բոլոր, Ասկերանի շրջանի թվով 12 և Մարտակերտի շրջանի թվով 16 համայնքներ՝ Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի վրա։
Ազգային ժողովի ընտրության անցկացման ժամանակահատվածում ընտրական հանձնաժողովներին տրամադրված միջոցների օգտագործման, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն, որի ղեկավար է նշանակվել Գրիգորի Հովիկի Իշխանյանը։
Նիստի վերջում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել հանձնաժողովականներին և աշխատակազմի պատասխանատու աշխատողներին, տարածքային ընտրական հանձնաժողովներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում սույն թվականի փետրվար-մարտ ամիսներին ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացներ անցկացնելու և խորհրդարանական ընտրության հետ կապված հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված բոլոր միջոցառումները սահմանված ժամկետներում և պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով։
 
ԼՂՀ  ԿԸՀ