[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի մեկնաբանությունը Mediamax.am-ին՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային համաձայնության կապակցությամբ

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Իրանի միջուկային ծրագրի շուրջ երեկ Լոզանում ձեռք բերված շրջանակային համաձայնությունը: 
Պատասխան. Մենք ողջունում ենք Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային համաձայնությունը և նրա հիման վրա համապարփակ կարգավորմանը հասնելու կողմերի պատրաստակամությունը։ 
Համոզված ենք, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին։