[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է Փարիզի «Երեւան» պուրակ եւ ծաղկեպսակ դրել Կոմիտասի հուշարձանին

190515ParisKomitas_Info.jpgԱյնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի ու թեմական խորհրդի անդամների հետ:
Arajnordaran___Info.jpgՀանդիպմանն արծարծվել են Արցախ-Սփյուռք կապերին, ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է եկեղեցու դերը Սփյուռքում հայ ինքնության պահպանման եւ հայրենիքի հետ ամուր կապերի ամրապնդման գործում: 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ