Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺԿ-ԵԱԴ համագործակցության շրջանակներում

David__Dauwen.jpgՄայիսի 28-ին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Մելքումյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական ազատ դաշինք կուսակցության գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենին։
Քննարկվել են ԱԺԿ-ԵԱԴ համագործակցության շրջանակում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Կողմերը կարեւորել են միջկուսակցական կապերի ամրապնդման ու փորձի փոխանակման անհրաժեշտությունն Արցախի՝ Եվրոպական քաղաքական ընտանիքին ինտեգրվելու համատեքստում։
Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 17-ին Գերմանիայի Բաութսեն քաղաքում կայացած ԵԱԴ տարեկան ժողովի ընթացքում Արցախի ժողովրդավարական կուսակցությունն ընդունվել է Եվրոպական ազատ դաշինք կուսակցությունների ընտանիքի ասոցացված անդամ։
 
ԱԺԿ մամլո ծառայություն