[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ում 2015 թ. ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ

Արդյունաբերություն:  2015թ. հունվար-ապրիլին  հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 16903,0 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2014թ. հունվար-ապրիլի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 104,5 տոկոս: 
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը, ըստ արդյունաբերության բաժինների, հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 25,7 տոկոս, մշակող արդյունաբերություն` 32,8 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 40,4 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 1,1 տոկոս: 
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 3672,8 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,7 տոկոսով:
 2015թ. հունվար-ապրիլին, փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 16835,3  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 99,6 տոկոս: 
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  6646 մարդ, իսկ աշխատանքի արտադրողականությունը` 2543,2 հազ. դրամ:
Գյուղատնտեսություն: 2015թ. հունվար-ապրիլին հանրապետությունում իրացվել է 2679,3 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է 18470,7 տոննա կաթ, 13087,1 հազ. հատ  ձու,  կամ 2014թ. հունվար-ապրիլի նկատմամբ աճը կազմել է  համապատասխանաբար 5,4,  7,7  և 4 տոկոս: 
Շինարարություն: 2015թ. հունվար-ապրիլին հանրապետությունում իրականացվել է 8349,6 մլն դրամի շինարարություն, որը   2014թ. հունվար-ապրիլի նկատմամբ նվազել է 27,2 տոկոսային կետով: