Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԼՂՀ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ՝ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

Արդեն երրորդ տարին է, ինչ համացանցում գործում  է  ԼՂՀ իրավական տեղեկատվական համակարգ, որից քաղաքացիներն օգտվում են անվճար հիմունքներով։
Ստեղծված լինելով Արդարադատության նախարարության ջանքերով՝ ի կատարումն հանրապետության Նախագահի հանձնարարականի, համակարգն ուղղված է հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը։ Ծրագրի իրագործումը դեռևս 2013 թվականին ճանաչվել է որպես ԼՂՀ կառավարության գերակա խնդիր։    
Գերատեսչության աշխատակազմի իրավական տեղեկատվական համակարգի բաժնի տվյալներով, հունիսի սկզբների դրությամբ համակարգն արդեն ընդգրկում է ԼՂՀ 61 օրենսգիրք, որից 14-ը՝ մայր փաստաթուղթ, 2320 օրենք, որից 1340-ը՝ մայր փաստաթուղթ, ԼՂՀ Նախագահի հրամանագրեր և կարգադրություններ, հանրապետության բոլոր գումարումների օրենսդիր մարմնի, կառավարության, գերագույն դատարանի, պետական իշխանության այլ մարմինների  ընդունած հարյուրավոր որոշումներ, ընդհանուր առմամբ՝ 4181 փաստաթուղթ։  
Համացանցի բոլոր այն օգտատերերին, ովքեր դեռ չեն հասցրել օգտվել փաստաթղթերի  այդ հարուստ շտեմարանից, նախարարությունը հայտնում է, որ այն տեղադրված է arlexis.am կայքէջում։  
 
ԼՂՀ ԱՆ  մամլո պատասխանատու