[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին ցավակցական հեռագիր է հղել Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի մահվան կապակցությամբ

            Հեռագրում ասված է.
"Խոր ցավով տեղեկացա Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի մահվան մասին:
Մեծ է երջանկահիշատակ պատրիարքի ավանդը համազգային խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման, միջեկեղեցական երկխոսության զարգացման գործում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում անդառնալի կորստի կապակցությամբ: Ներսես Պետրոս ԺԹ Թարմունի պատրիարքի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր հավատավոր ժողովրդի հիշողության մեջ":
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ