[ARM]     [RUS]     [ENG]

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է. 
՛՛Մեծարգո Սերժ Ազատի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Մեծ ավանդ ունենալով հայկական երկու հանրապետությունների եւ հայոց բանակի ստեղծման գործում` Դուք այսօր էլ շարունակում եք անձնվիրաբար ծառայել հարազատ ժողովրդի անվտանգության ապահովմանը եւ բարեկեցության մակարդակի բարձրացմանը, համազգային խնդիրների լուծմանը ու մեր դարավոր նպատակների իրականացմանը: 
Համոզված եմ` այսուհետ էլ հաջողությամբ կպսակվեն Մայր Հայաստանի եւ Արցախի զորացմանն ու բարգավաճմանն ուղղված Ձեր բոլոր հայրենանվեր ծրագրերը, եւ մեր ժողովուրդը կտոնի նոր հաղթանակներ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք՛՛:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ