[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 05 Սեպտեմբերի 2012

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԱՆՄԱՀԱՑԱՎ՝ ՈՐՊԵՍ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿ Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին

altՁերդ  սրբազնություն։ Ցանկանում եմ անկեղծորեն խոստովանել, որ Բուդապեշտում տեղի ունեցած հրեշավոր ողբերգությունը (2004 թվական) և ապա  անմեղ զոհին լկտիաբար վիրավորելը՝ մարդասպանի կերպարի հերոսականացմամբ (2012 թվական), անձամբ ինձ բոլորովին չզարմացրին։

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ Իլհամ Ալիևն այլևս արժանի չէ ձեռքսեղմումի

Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունն օգոստոսի 31-ին հայտարարել է Բուդապեշտում 2004թ. փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովիª Ադրբեջան փոխանցումն արտոնելու մասին: Հայրենիք ժամանելուն պես այդ մարդասպանը ներման է արժանացել նախագահ Իլհամ Ալիևի կողմից, ստացել հանրապետության քաղաքացու անձնագիր, մայորի կոչում, բնակարան և հերոսացվել: Մինչդեռ  ադրբեջանական կողմը խոստացել էր մարդասպանի արտահանձնումից հետո կոնկրետ պատժաչափ կիրառել կամ պայմանական ազատ արձակել միայն ազատազրկման առնվազն 25 տարին կրելուց հետո:
Նույն օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարություն է արել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հունգարիայի և Ադրբեջանի գործողությունները որակել է հանցավոր գործարքª ասելով , որ  այդ հրեշավոր  քայլը  մեծ հարված է  բանակցային գործընթացին: Միջազգային կառույցները շարունակում են մտահոգություն հայտնել տեղի ունեցածի առթիվª դատապարտելով ադրբեջանական իշխանությունների հայատյաց պահվածքը: Ադրբեջանն այսօր աշխարհին ներկայանում է զրոյական վարկանիշով:

Subscribe to this RSS feed