Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Tuesday, 21 May 2013

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

Հարց.

Օրերս Ադրբեջանի նախագահը, Ավստրիայում խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, հայտարարել է ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին, և որ ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է այսպես կոչված «ադրբեջանական օկուպացված տարածքներից» հայկական զինված ուժերի դուրսբերում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

altՀանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, քննարկվել են իրավապահ մարմինների աշխատանքին եւ այդ ոլորտում Հայստանի եւ Արցախի ոստիկանությունների միջեւ համագործակցության ընդլայնմանը եւ խորոցմանը վերաբերող տարբեր հարցեր:

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ՝ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Ստեփանակերտում ընդհանրացվեցին տեսակետները
ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների մայիսի 18-ի համատեղ աշխատանքային նիստը, որն անցկացվեց ԱԺ նիստերի փոքր դահլիճում, նվիրված էր միջխորհրդարանական համագործակցության, արտաքին քաղաքականության հարցերի և միջազգային կառույցներում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ ընթացող քննարկումներին։  

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ՝ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ

DSC_1299.jpgՄայիսի 18-ին Արցախի թանգարաններն առաջին անգամ մասնակցել են  Թանգարանների միջազգային օրվա տոնակատարություններին` միանալով ՙԹանգարանային գիշեր՚ ակցիային, որը ցանկացողներին հնարավորություն է ընձեռում անվճար այցելել թանգարաններ, որոնց դռներն  այդ օրը բաց են լինում մինչև կեսգիշեր:
Այդ կապակցությամբ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն արվեստասեր հասարակության համար Շուշիի կերպարվեստի նորաստեղծ թանգարանում կազմակերպել է տոնական ցերեկույթ, որն անցնում էր դասական երաժշտության ներքո` Արցախի պետական նվագախմբից կազմված քառյակի կատարմամբ: 

ԹԱՆԳԱՐԱՆԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱՔԱՐՆ Է

M_1_.Balayan.jpgՀարցազրույց Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Մելանյա ԲԱԼԱՅԱՆԻ հետ
-Տիկին Բալայան, Մայիսի 18-ը աշխարհում նշվում է որպես Թանգարանների միջազգային օր։ Մեզ մոտ՝ Արցախում, ինչո՞վ է նշանավորվել օրը, եղե՞լ են ինչ-որ միջոցառումներ։ 
- Սկսած 1977-ից՝ աշխարհի շուրջ 150 երկրներում նշվում է Թանգարանների միջազգային օրը։ Անշուշտ, յուրաքանչյուր երկիր այն նշում է իրեն հատուկ ձևերով ու ավանդույթներով։ 

ԳՈՐԳԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

 e5b5e6d.jpgԱրցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում Թանգարանների միջազգային օրը նշանավորվեց գորգերի նոր հավաքածուի ցուցադրմամբ և ազգագրության դասով, որը վարում էր Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը։ Միջոցառմանը մասնակցում էին ԱրՊՀ-ի պատմության ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ։

ՀԱՅ ԽՈՍՔԱՐՎԵՍՏԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍ

Մայիսի 16-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի մանկապատանեկան 6-րդ մրցույթ-փառատոնի արցախյան փուլը։ Նշենք, որ մրցույթ-փառատոնի երկրորդ փուլն ընդգրկում է ՀՀ մարզերը, Երևանը, Արցախը, Վրաստանը, այդ թվում՝  Ջավախքը։ 

ԱՍՄՈՒՆՔԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

87778.jpgՄայիսի 18-ին Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանում տեղի ունեցավ ասմունքի հանրապետական մրցույթ, որին իրենց մասնակցությունն էին բերել հանրապետության շրջանների եւ մայրաքաղաքի դպրոցների  9-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտներ։  Մրցույթն սկսվեց  հայոց բանաստեղծության հանճարի՝ Գրիգոր Նարեկացու մասին պատմող ֆիլմով։ Այնուհետեւ ներկայացվեց մրցույթի  հանձնաժողովի կազմը՝ բանաստեղծ Ռոբերտ Եսայան,  բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծուհի Տաթեւիկ Սողոմոնյան, համալսարանի դասախոսներ։ Համանախագահներն էին  ԼՂՀ ժողովրդական արտիստ, ասմունքի վարպետ Քաջիկ Հարությունյանը  եւ երիտասարդ բանաստեղծուհի, պոեզիայի միջազգային փառատոնի եւ ստեղծագործող ուսանողության համահայկական մրցույթի դափնեկիր Սոնա Համբարձումյանը։
Subscribe to this RSS feed