[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2014

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում ներկա է գտնվել Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 55-ամյակին նվիրված միջոցառմանը:

              15.jpgԵրկրի ղեկավարը հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակը  վառ պահելը, նրանց սխրանքները մատաղ սերնդին ներկայացնելը կարեւոր է համարել քաղաքական, բարոյական եւ դաստիարակչական տեսանկյուններից:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է "Ձեռք ձեռքի" հասարակական կազմակերպության վարչության նախագահ Բերջ Քիլաջյանին եւ նրան ուղեկցող անձանց:

                    151014_BerjQilajyanDzerqDzerqi_Info.jpgՔննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

            Երկրի ղեկավարը Բերջ Քիլաջյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար, հանձնել է "Երախտագիտություն" մեդալ:       

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի համերգին:

         14.jpgՆախագահ Սահակյանը նշել է, որ Մոնսերատ Կաբալյեն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում Արցախի կյանքում եւ շոշափելի ներդրում ունի մեր մշակույթի զարգացման գործում՝ ընդգծելով, որ դա անկեղծ բարեկամության եւ մարդասիրության լավագույն դրսեւորում է: 

Subscribe to this RSS feed