[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2014

ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՄԵՔՍԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ ՄԵՐԿԱՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՈՒՏԸ

Մեքսիկայի կենտրոնական ՙCanal 7՚ ալիքը հեռարձակել է Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ արձագանքը ղարաբաղյան հիմնախնդրի մասին  Ադրբեջանի դեսպանության պատրաստած հաղորդմանը։
Մասնավորապես, դեսպանն իր արձագանքում նշել է, որ առաջին կարեւոր բանը, որ պետք է իմանալ ԼՂ հիմնախնդրի մասին, այն է, որ հակամարտությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության  եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ է, այլ այն սկիզբ է առել, երբ Ադրբեջանը իր ռազմական  ուժի ողջ կարողություններով սանձազերծել է պատերազմ Լեռնային Ղարաբաղի դեմ, որից հետո Ղարաբաղի բնակչությունն անցկացրել է անկախության հանրաքվե։

ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ

ԼՂՀ կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-19-ը Ստեփակերտում ընթանում են փիարի ու քարոզչության վերաբերյալ դասընթացներ, որոնց մասնակցում են նախարարությունների և այլ գերատեսչությունների մամլո ծառայությունների պատասխանատուներ ու հասարակայնության հետ կապերի գծով բաժինների աշխատողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: 

Ի ՆՊԱՍՏ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ

Տասնամյա գործունեության յուրատեսակ  հաշվետվություն
Հանգանակ՚ հասարակական կազմակերպության ստեղծումն անհրաժեշտություն էր (այն հիմնադրվել է 2004 թվականին)։ Նպատակն էր կյանքի կոչել մի ծրագիր, որը կիրականացնի սոցիալական և բժշկական օգնություն Ստեփանակերտում բնակվող միայնակ տարեցներին։ 

ՙՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ՚ ՄՐՑՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 Հանրապետության շրջաններում մշակութային կյանքի աշխուժացումը, ազգային ավանդույթների, սովորույթների եւ լեզվական առանձնահատկությունների պահպանումը եւ տարածումը, մատաղ սերնդի շրջանում ազգային գաղափարախոսության քարոզչությունը  ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող ՙՄշակութային խաչմերուկ՚ մրցույթի հիմնական խնդիրն է։ 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

 

SAM_1314.jpgՀոկտեմբերի 14-ին Մարտակերտի Վիգեն Շիրինյանի անվան մարզադաշտում տեղի ունեցավ ԼՂՀ դպրոցականների 6-րդ սպարտակիադայի ծրագրով աթլետիկայի հանրապետական մրցումների շրջանային փուլը։ 

Մրցույթի նպատակն է աթլետիկայի զարգացումը, մասսայականացումը, տաղանդավոր պատանի մարզիկների հայտնաբերումը, արտադասարանական մարզական աշխատանքների ակտիվացումը դպրոցներում, առողջ ապրելակերպի պրոպագանդումը եւ մարզական վարպետության ակտիվացումը, ինչպես նաեւ ֆիզիկապես  առողջ եւ կոփված ապագա  զինվորների պատրաստումը։ Մասնակցեցին Մարտակերտի, Թալիշի, Մատաղիսի, Կիչան եւ Նոր Այգեստանի 1998թ. եւ ցածր տարիքի աղջիկներ եւ պատանիներ։ 
Համառ պայքարի արդյունքում 100 մետր վազքատարածությունում առաջին պատվավոր հորիզոնականները  զբաղեցրել են Հարութ Ղուլյանը (Կիչան) եւ Մարինե Գրիգորյանը (Մարտակերտ), 200մ¬ում՝ Թեւոս Ղավալյանը (Թալիշ) եւ Ռենա Պողոսյանը (Մարտակերտ), 400մ¬ում՝ Պարույր Ասատրյանը (Կիչան) եւ Ինեսսա Գալստյանը (Մարտակերտ), 800մ-ում՝ Իրինա Բրուզյանը (Թալիշ), իսկ 1500մ վազքում՝ Գեւորգ Հակոբյանը (Կիչան)։ Հեռացատկում տղաներից առաջին տեղը զբաղեցրել է Թեւոս Ղավալյանը,  աղջիկներից՝ Մարինե Գրիգորյանը։
4x400մ փոխացումավազքում առաջին հորիզոնականն զբաղեցրեց  Մարտակերտի թիմը։ Մրցույթի արդյունքում առաջին տեղ գրավեց  Կիչանի եւ Նոր Այգեստանի թիմը։ Բոլոր թիմերը շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի կողմից արժանացան դրամական պարգեւների։ 
Շրջանի հավաքական թիմը կմասնակցի մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլին։
 
Ռեգինա ԲԱԲԱՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ ՈՐՈՇՎԵԼ Է ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐԵԼ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՆՈՐ ՍԱԿԱԳԻՆԸ

Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ:
Գործադիրը հավանություն է տվել մի շարք օրենքների նախագծերի փաթեթին՝ այն սահմանված կարգով ԱԺ ներկայացնելու համար: Մասնավորապես, ՙՊետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ օրենքի նախագծով և նույն փաթեթով առաջարկվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ավելի հստակեցնել պետական ծառայությունների տիպերի հիմքով տրվող աշխատավարձերի դասակարգումը՝ առանց փոփոխելու հաստատված դրույքաչափերը: 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, օրակարգում ներառված երկու տասնյակից ավելի հարցերի թվում լսվեց քաղաքային համայնքի 2014թ. 9 ամսվա բյուջեի կատարման մասին հաղորդումը։ Այն ներկայացրեց քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը։

ԼՂ ՀԱՐՑՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂ Ռ. ՈՒՈԼԹԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԿԴՆԻ ԱՅԴ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` ՙԲռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում՚ անվանումով զեկույց պատրաստելու մասին որոշումը բացասական արձագանքի արժանացավ ոչ միայն հայ հանրության շրջանում։ Առաջիկա 1,5-2 տարվա ընթացքում ԵԽ ԽՎ-ն Լեռնային Ղարաբաղ է ուղարկելու անգլիացի  պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին` իրավիճակին ծանոթանալու և զեկույցը նախապատրաստելու  նպատակով։ 

ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

 23d_anniversary_NKR.jpgՀոկտեմբերի 15-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Բելգիայի Թագավորության խորհրդարանում հանդիպել է պատգամավոր Դիրկ Վան դեր Մայլենի հետ: Քննարկվել են խորհրդարանական համագործակցությանն առնչվող եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցեր:

ՀԱԿԱԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՇԱՎ-ՄՐՑՈՒՅԹ

Հոկտեմբերի 10-12-ը Շուշիում կայացավ ՙՀայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի՚ հակածխախոտային արշավ-մրցույթը։ Այն կազմակերպվել է ՙԵրիտասարդ կենսաբանների ասոցիացիա՚ և ՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ (AYDC) հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։
Subscribe to this RSS feed