[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 02 Հոկտեմբերի 2014

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար բարերար Ջերալդ Թրփանջյանը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) պարգեւատրվել է ՙՄեսրոպ Մաշտոց՚ շքանշանով։

ԱՐՑԱԽԻ ՀԱՅ ԱՌԱՆՇԱՀԻԿՆԵՐԻ ՏՈՀՄԸ

Hamam.jpgԱրցախում միջնադարում իշխած հայկական Առանշահիկների ծագման մասին տեղեկություններ մեզ չեն հասել, հայկական պատմագիտության մեջ այսօր ընդունված է հայկական ծագում վերագրել Աղվանից թագավորներ Վաչե Բ-ին և Վաչագան Գ Բարեպաշտին, սակայն այս կարծիքը չի դիմանում ոչ մի քննադատության, իսկ պատմաբանների բերած տեղեկությունների ուսումնասիրությունը լիովին հերքում է այս կարծիքը: Իրականում Առանշահիկների տոհմն ուներ աղվանական ծագում, նրանց տոհմական կալվածքները գտնվում էին Լեռնային Աղվանքում (ներկայիս Դաղստանում): 

ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ՝ ԳԵՐԽՆԴԻՐ

Սեպտեմբերի 29-ը  Սրտի համաշխարհային օրն էր
2000 թվականից ի վեր ամեն տարի սեպտեմբերի 29-ը նշվում է որպես Սրտի համաշխարհային օր։   Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` սրտանոթային հիվանդությունները աշխարհում մահացության հիմնական պատճառ են: Սրտային հիվանդություններից ու կաթվածից ամեն տարի մահանում է 17,3 միլիոն մարդ։ Տարեցտարի այդ թիվն աճում է:

ՙՆՐԱ ԶԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԵՑԻ Է՚

IMG_2362.jpgՍեպտեմբերի 30-ին մայրաքաղաքի ՙԱրմենիա՚ հյուրանոցում տեղի ունեցավ ռուսագիր բանաստեղծ Նելի Ավակովա-Գրիգորյանի  ՙԱրցախ, մեղեդիներն իմ` քեզ՚ ժողովածուի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են անցյալ դարավերջին Ադրբեջանում հայերի նկատմամբ իրագործված զանգվածային ոճրագործության հետևանքով հարյուր-հազարավոր հայրենակիցների հետ մեկտեղ բռնագաղթ ապրած ու տնավեր դարձած տարագիր հայուհու հոգեկան տվայտանքները:

ԴՈՐԱ ՄԻՔԱՅԵԼԻ ՕՍԻՊՈՎԱ

D.jpgԼՂՀ առողջապահության նախարարությունը և ողջ համակարգը խորը վշտով ցավակցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժիշկ, նյարդաբան Դորա Միքայելի Օսիպովայի մահվան կապակցությամբ։
Մեծանուն բժիշկ Դորա  Օսիպովան ծնվել է 1931թ. մարտի 11-ին՝ ծառայողի ընտանիքում։ 1956թ. ավարտելով Ադրբեջանի բժշկական ինստիտուտը, ուղեգրվել է Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկա՝ որպես թերապևտ։ 

ԱՐՑԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԻՉԵՐԸ

2014 թվականի սեպտեմբերյան իրադարձություններն, անկասկած, իրենց դրոշմը կթողնեն Ադրբեջանի տարեգրության մեջ։ Հարցն այն է, թե դրանք ինչ գնահատականի կարժանանան  այդ երկրի քաղաքացիական հասարակության և տիրապետող քաղաքական վերնախավի կողմից։ 

ԱՇՆԱՆԱՑԱՆԸ ԿՈՒՇԱՆԱ

IMG_0222.JPGՔաշաթաղի շրջանում 2013թ.աշնանը և 2014թ. գարնանը կատարվել է 17523հա հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 6150հա, գարի՝ 10139հա, հաճար՝ 1234հա: Հարավային թևում արդեն ավարտվել է հացահատիկի հունձը 16744 հա-ի վրա: Ստացվել է 17340տ բերք՝ միջին 10,3ց/հա բերքատվությամբ: Համեմատաբար լավ արդյունք գրանցվել է հաճարից. հնձվել է 930հա, ստացվել է 1320տ բերք՝ 14,2ց/հա բերքատվությամբ: 

ԱՌՈՂՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆԻՉ ՈՒԺ

Արցախ Բրենդի Կոմպանի՚ ՓԲԸ-ն հիմնադրվել է  1998 թվականին։ Ընկերությունը  զբաղվում է թունդ ալկոհոլային մրգահատապտղային խմիչքների, ինչպես նաև  ցորենի օղիների, գինիների  և կոնյակի  արտադրությամբ։ Ընդ որում, ինչպես նշեց ընկերության  գլխավոր տնօրեն Հասմիկ  Գևորգյանը, արտադրական ամբողջ գործընթացը՝ հումքի մթերումից  մինչև  վերջնական  արտադրանքի ստացում, կազմակերպվում է տեղում։ 
Subscribe to this RSS feed