[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2014

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին այցելել է հանրապետության հարավային թեւ:

1_1.jpgՆախագահը ներկա է գտնվել Կովսական քաղաքում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը նշել է, որ նախադպրոցական կրթության ոլորտը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը դրա շարունակական զարգացման համար:

ՆՈՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԱՂԻՍՈՒՄ

9.jpgՎարչապետը ծանոթացել է ենթակառուցվածքների շինարարությանը
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հոկտեմբերի 26-ին, շվեյցարահայ գործարար, ՙԱրցախ ՀԷԿ՚ ԲԲԸ խոշոր բաժնետեր Վարդան Սերմաքեշի հետ, աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում, որտեղ այցելել է մի շարք ձեռնարկություններ։ 

ՈՐՊԵՍԶԻ ՀԵՏ ՉՄՆԱՆՔ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ

Բեռնափոխադրման և լոգիստիկայի զարգացման վերաբերյալ առաջարկություններով Արցախյան բիզնես- համաժողովին հանդես է եկել ՙՏրանս Լոջիստիկ Քոքըսիս՚ ընկերության խորհրդատու Եղիշե 
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ Մեր հարցազրույցը։ 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴԱՇՏՆ ԱՐՑԱԽՈՒՄ. ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս Ստեփանակերտում անցկացված բիզնես-համաժողովում քննարկվել են ԼՂՀ տնտեսության գերակա ոլորտների զարգացման հեռանկարներն ու խնդիրները։ Սեկցիոն նիստերից մեկի թեման առնչվում էր տարածաշրջանում ներդրումային գրավչությանը, ինչպես նաև պետության ներդրումային քաղաքականությանն ու պետական աջակցությանը։ 

ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Արցախում գործող քաղաքական ուժերի թիվն ավելացավ ևս մեկով. օրերս իր ծննդի մասին ազդարարեց ՙԽաղաղություն և զարգացում՚ կուսակցությունը։ ՙԵվրոպա՚ միջազգային բիզնես- կենտրոնի խորհրդակցությունների դահլիճում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած՝ կուսակցության հիմնադիր համագումարին ներկա էին նախաձեռնող խմբի անդամները, համակիրներ, լրագրողներ։

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱԶԱՏՎԻ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ, ԵԹԵ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ

Վերջին շաբաթվա ընթացքում պաշտոնական Բաքվից ամենատարբեր մակարդակներով հնչած հայտարարություններն աչքի են ընկնում եվրոպական հանրությանն ուղղված ազդանշանների ինտենսիվությամբ։ Այդ հայտարարություններից հետևում է, որ ադրբեջանական իշխանությունները խնդիրներ ունեն ոչ միայն եվրոպական կառույցների, այլև համաշխարհային հանրության հետ ընդհանրապես։ Բայց, դժբախտաբար, նրանք չեն գիտակցում, որ իրենց անհանգստացնող բոլոր խնդիրների պատճառները պետք է փնտրեն իրենց իսկ կեցվածքում։ 

ԱՐՑԱԽՈՒՄ ԷԿՈԳՅՈՒՂԵՐԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ ԻՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ՈՒՆԻ

6X4A7442.JPGՄեկնարկել է ՙԷկոխնձրիստան՚ ծրագիրը 
Արդեն երկրորդ տարին է, ինչ Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնը բնապահպանության բնագավառում տարաբնույթ և աննախադեպ  ծրագրեր է իրականացնում՝ համագործակցելով ՀՀ հասարակական կազմակերպությունների հետ:

ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ԹՎԱՃ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԼՂՀ-ում իրականացվող ծնելիության, բազմազավակության և ամուսնությունների  խրախուսման ծրագրերը միտված են աջակցելու հատկապես երիտասարդ ընտանիքներին։ Ընտանիքի նկատմամբ իրականացվող պետական քաղաքականության մշակումը և հետևողական իրագործումը պետության կարևորագույն գործառույթներից է։ Այդ առումով մեր հանրապետությունում իրականացվում են ամենամյա սոցիալական ծրագրեր։

ԷԲՈԼԱ ՎԻՐՈՒՍԻ ԱՐՑԱԽ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ebola_virus.jpgԱռողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով (ԱՀԿ)՝ վերջին 9-10 ամսվա ընթացքում աֆրիկյան մի շարք երկրներում (Գվինեա, Սիերա Լեոնե, Նիգերիա, Լիբերիա, վերջերս նաև՝ Սենեգալ և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) արձանագրվել է էբոլա վիրուսով հարուցված հիվանդության բռնկում։ Այս հիվանդությունը 2012թ. դեկտեմբերից հիմնախնդիր է հանրային առողջապահության մարմինների համար: 
Subscribe to this RSS feed