[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 09 Հոկտեմբերի 2014

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԺ-ՈՒՄ

Parliament_working_consultation__1_.JPGԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 8-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։

ԱՐԱՔՍԻ ՀՈՎՏՈՒՄ ԱՆԵԼԻՔ ԿԳՏՆԵՆ ԲՈԼՈՐԸ

Արաքսի հովտի զարգացման ծրագրի շուրջ հետաքրքությունը շարունակում է  աճել:  Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս անգամ Հադրութի շրջանի հարավային թեւում իրականացվող աշխատանքներին ծանոթացել են ՀՅԴ  ղեկավար կազմի մի խումբ անդամներ՝  ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ: Հենց Արաքսի հովտում նրանց հետ հանդիպել եւ Արցախի համաչափ զարգացման ծրագրերի մասին  զրուցել է  Նախագահ Բակո Սահակյանը:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ՝ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Բազմիցս ասվել է, որ մեր երկիրը չունի այնպիսի բնական պաշարներ (նավթ, գազ), որոնք մեծ գումարներ են բերում: Փոխարենը հայ ազգն օժտված է ինտելեկտուալ մեծ ներուժով, մի բան, որով առաջ է գնում քաղաքակիրթ աշխարհը: Խնդիրն այն է, որ այդ ներուժը ճիշտ օգտագործվի, պայմաններ ստեղծվեն նրա բացահայտման և ուղղորդման համար: Այսօր ամբողջ աշխարհը զարգանում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ)  ուղղությամբ, որի հիմքում բարձր ինտելեկտն է, առավելապես` բնագիտամաթեմատիկական ուղղությամբ զարգացածությունը: 

ՆԱԽԱԳԱՀ ՊՈՒՏԻՆԸ ԲԱԽՎՈՒՄ Է ԻՐԱՆԻ ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԱԼԵԶՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ

Կասպից ծովի բաժանումն առայժմ չլուծված խնդիր է
Մերձկասպյան պետությունների ղեկավարների հերթական գագաթնաժողովը մեկնարկեց սեպտեմբերի 29-ին, Աստրախանում, որին մասնակցեցին  Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի առաջնորդները։ Ռուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցների փոխանցմամբ` գագաթնաժողովը ճեղքում արձանագրեց,  որին Մերձկասպյան պետությունները սպասել են 20 տարի։

ԿԱՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԸ՝ ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ

DSC00685.JPGՄարդիկ հաճախ կարծում են, թե աշխատանքը, բիզնեսը, եկեղեցին ամենագլխավոր դերն են խաղում իրենց կյանքում, մինչդեռ ամենակարևորն ընտանիքն է։ Կայուն ընտանիքը հզոր պետության ու առողջ եկեղեցու հիմքն է։ Մարդու և՜ հաջողությունը, և՜ դժբախտությունը գալիս են ընտանիքից։

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ

Մեսրոպ Մաշտոցի անվան  հանրապետական  գրադարանում  Գրադարանավարի օրը՝ հոկտեմբերի  7-ը, նշվեց  հանրապետության  շրջկենտրոններից  հրավիրված  գրադարանային  աշխատողների  մասնակցությամբ։ Գրադարանի տնօրեն Կարինե  Հայրապետյանը, բացելով միջոցառումը, ասաց, որ օրը կրկնակի տոն է, քանի որ  գրադարանն  ամերիկահայ բարերար  Էլեոնորա  Բալասանյանի և ԼՂՀ մշակույթի  և  երիտասարդության հարցերի նախարար  Նարինե  Աղաբալյանի  անմիջական  աջակցությամբ  նվեր է ստացել համակարգիչներ, որով  կահավորվել է  առանձին սրահ։

ՆԱԽԻՋԵՎԱՆԻԿՈՒՄ ԼՈՒԾՎԵՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՀԱՐՑԸ

naxidjevanik1.jpgՆախիջևանիկ համայնքում աննախադեպ տոնի էին պատրաստվել։ Հավաքվել էին գյուղաբնակները երկու պատերազմներում զոհված նախիջևանիկցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, որտեղ էլ աղ ու հացով դիմավորեցին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին և SPFA հայ-ֆրանսիական կազմակերպության անդամներին։ 

ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ ԷՐ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ

1072.jpgՈւսուցչի տոնի կապակցությամբ հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանը. ուսանողները համալսարանում  հյուրընկալեցին վաստակաշատ մանկավարժ, Արցախյան շարժման ակտիվ մասնակից, Աշանի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Էմիլ Բալայանին։ 

ԼՂՀ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ ՄԱՐՏՈՒՆՈՒՄ

_mbshamart_Martunium_1_.JPGՀոկտեմբերի 4-5-ը Մարտունու մարզահամալիրում առաջին անգամ անցկացվեց ԼՂՀ պատանիների ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար՝ նվիրված զոհված ազատամարտիկ-ըմբշամարտիկների հիշատակին։
Subscribe to this RSS feed