[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2014

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ  Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`  ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային (պայմանագրային) Վիտալիկ Պողոսյանը հետմահու պարգեւատրվել է "Մարտական ծառայություն" մեդալով։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

ng.jpgՆախագահը ԼՂՀ պետական պարգեւներ է հանձնել սփյուռքահայ եւ ամերիկացի մի խումբ հասարակական ու քաղաքական գործիչների` Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային խորհրդի եւ Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձեւի ընդունմանը սատարելու համար:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԻ Դ Ի Մ ՈՒ Մ Ը

Հեռուստամարաթոն-2014 -ի առթիվ
Սիրելի հայրենակիցներ
Նոյեմբերի  27-ին կկայանա ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը։ Այն նվիրված է Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհի կառուցման եզրափակիչ փուլին։ 

ԹԱԼԻՇԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Անցյալ տարվանից մեկնարկել է ՙԹալիշ՚ ծրագիրը, որի շրջանակներում իրականացվող աշխատանքներին մոտիկից ծանոթանալու հնարավորություն ստեղծվեց օրերս ԼՂՀ   գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի (ԳԳԱՀ) տնօրեն Աշոտ Բախշիյանի հետ այդ տարածաշրջան կատարած այցելության ժամանակ:

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան

           26.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵՑԻՆ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ՚ ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ

Նոյեմբերի 3-ից մինչև 15-ը Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում շրջանի հանրակրթական դպրոցների ՙԻնֆորմատիկա՚ առարկան դասավանդող ուսուցիչների համար ՙԳյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն՚ գիտակրթական հիմնադրամը, Հայ կրթական հիմնարկության օժանդակությամբ, Հայ օգնության ֆոնդի հովանավորությամբ իրականացրել է վերապատրաստման դասընթացներ, որոնց նպատակն էր իրազեկել ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների, նորամուծությունների մասին, բարձրացնել ուսուցիչների կրթական, մասնագիտական մակարդակը: 

ԱՇԽԱՐՀԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՑԱԽՑԻ ՉԵՄՊԻՈՆԸ

 49915.jpgՀերթական հաղթանակը Մավրիկ Նասիբյանն է նվաճել Ճապոնիայում անցկացված՝ Սամբոյի աշխարհի մրցաշարում: Եվ ահա Մ. Նասիբյանն Արցախում է: Չեմպիոնին ու նրա մարզիչ Էռնեստ Միրզոյանին երկրպագուները Շուշիի տանկ-հուշարձանի մոտ են դիմավորել:

Subscribe to this RSS feed