[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 07 Նոյեմբերի 2014

ՙՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ-2014՚ ՕՊԵՐԱՏԻՎ-ՄԱՐՏԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաձայն հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության 2014թ. ծրագրի, ս.թ. նոյեմբերի 6-ից անց են կացվում ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման "Միասնություն 2014" օպերատիվ-մարտավարական զորավարժություններ` ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանի ղեկավարությամբ: 

ՀԱՂԹԵԼ ԵՆ 1994-ԻՆ, ԻՍԿ ԱՅՍՕՐ ՊԱՐԶԱՊԵՍ ՈՒՐԱԽ ԵՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՌԻԹԻ ՀԱՄԱՐ

Shaxmat_2.jpgԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի եւ Արցախի ազատամարտիկների միության նախաձեռնությամբ  Շուշիի Ավան Պլազա հյուրանոցային համալիրում օրերս մեկնարկել է շախմատի մրցաշար` հաշմանդամ ազատամարտիկների մասնակցությամբ: Իմաստուն խաղի ամենամյա այդ մրցապայքարին այս տարի մասնակցել է 18 հոգի` Ստեփանակերտից եւ հանրապետության շրջաններից:

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿ

Տեղեկատվական անվտանգությունը հայկական միջավայրի, առավել եւս՝ նրա արցախյան հատվածի համար ոչ թե վերացական թեմա է, այլ երեւույթ, որին գրեթե բոլորն էլ առընչվում են ամեն օր: Որքան  մեծանում է համացանցի ծածկույթը, որքան ավելի լայն շրջանակներ են ընդգրկվում սոցիալական ամենատարբեր ցանցերում, այնքան մեծանում է խոցելիության վտանգը: Ի՞նչ անել: 
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ օրերս կայացած դասախոսությունն այս թեմային էր նվիրված: Բանախոսը ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Վահրամ Միրաքյանն էր:

ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՅ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆՆ Է

Ani.JPGՀայ կանանց բարեկեցության միություն՚ կազմակերպությունը հիմնադրվել է 1915 թվականին,  Բոստոնում։ Այն ստեղծվել է առաջին սերնդի 9 հայ կանանց կողմից, որ միավորվել են՝ ձևավորելով Միություն կոչվող՝ շահույթ չհետապնդող կազմակերպությունը։ Ակնածանքով կարելի է խոսել այս կանանց մասին, որ տասնամյակներ շարունակ (գրեթե մեկ հարյուրամյակ) սատարել են կարիքավոր հայ մարդկանց։ 

ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐ ԵՆ ՀԱՏԿԱՑՎԵԼ 614 ՀՈԳՈՒ

 ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամենամյա ծրագրերից է բնակչության առանձին սոցիալական խմբերի քաղաքացիներին առողջարանային և հանգստյան տների ուղեգրերի հատկացումը։ Համապատասխան որոշմամբ հստակեցված են ԼՂՀ պետբյուջեի միջոցների հաշվին ձեռքբերվող այդ ուղեգրերի բաշխման և հատկացման ընթացակարգերը։ 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ ՊՈԱԿ-ՆԵՐՈՒՄ

Վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 7-ին հրավիրել է խորհրդակցություն մի շարք նախարարների և վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության, կրթության և սոցիալական ապահովության ոլորտներին վերաբերող հարցեր։ 

ԿՈՒԺԵՂԱՑՎԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ

Glxavor.jpgՆոյեմբերի 7-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը։
Նիստում գործադիրը հանդես է եկել մի շարք օրենսդրական նախաձեռնություններով։ 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին եւ նրա առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանին:

          061114_HHGyughNaxarar_Info_2.jpgՀանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր Մայոր Դանիելյանին ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ նշանակելու մասին` մինչեւ 2020 թվականի հունվարի 16-ը պաշտոնավարման ժամկետով, նրան ազատելով ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամի պաշտոնից։

Subscribe to this RSS feed