[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 07 Օգոստոսի 2014

Իրադրությունն առաջնագծում

 Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց:

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 6-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրելու մասին:

2014 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողություններին կազմակերպված հակահարված հասցնելու, մարտական բարձր պատրաստականության եւ ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար պարգեւատրվել են ԼՂՀ պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ` "Մարտական խաչ" 2-րդ աստիճանի շքանշանով` 1 հոգի, "Արիության համար" մեդալով՝ 11 հոգի, "Մարտական ծառայություն" մեդալով` 15 հոգի:

ՓՈՔՐ ԳՅՈՒՂ՝ ՀՈՒՍԱԼԻ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐՈՎ

060802.jpgԱռաջամուղը Հադրութի շրջանի փոքր  համայնքներից է, որը բավական հավակնոտ հեռանկարներ ունի: Համայնքը ձևավորվել է 2008թ., այնտեղ կա 28 տնտեսություն, բնակչության թվաքանակը 2014թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 124 մարդ: Այն ներառում է Առաջամուղ և Արաքսավան գյուղերը, ընդ որում, Արաքսավանը կազմավորվել և անվանվել է 2014թ.։ Այնտեղ ապրում է մոտ 35 բնակիչ, տնտեսությունների թիվը 10-ն է: 

ՔԱՆԴԱԿԻ ԵՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ. ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Հուլիսի 10-29-ը Շուշիի կերպարվեստի թանգարանում ՙԽաղաղություն Արցախին՚ խորագրով՝ անցած ՙՀակոբ Գյուրջյան՚ քանդակի 3-րդ միջազգային սիմպոզիումն իր շուրջ հավաքեց 13 արվեստագետների աշխարհի մի շարք երկրներից` Իտալիայից, Բելգիայից, Հնդկաստանից, Բելառուսից, ինչպես նաև Հայաստանից ու Արցախից: Այդ օրերին նրանցից յուրաքանչուրն իր պատկերացմամբ ստեղծագործեց խաղաղություն խորհրդանշող քանդակ, դրանով իսկ լավագույն մաղթանքը հաղորդելով Արցախ աշխարհին:
Subscribe to this RSS feed