Կապված վերջին շրջանում ԼՂՀ-ում արձանագրված` վերին շնչառական ուղիների սուր վարակների գրանցման և գրիպի Ա տիպի H1N1 ենթատեսակի հաստատման հետ, ԼՂՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Զոյա Լազարյանը հունվարի 15-ին հրավիրեց մամուլի ասուլիս։
Վերջին տարիներին հանրապետության գյուղական բնակավայրերում առողջապահական խնդիրները թերևս ամենասուրն են։ Գյուղական բնակչության բուժսպասարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները տվել են իրենց դրական արդյունքները:
Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող միջնորդները չհասցրին ուրախանալ Բեռնում ավելի քան մեկ տարի տևած ընդմիջումից հետո հանդիպման՝ իրենց կարծիքով հաջող կազմակերպումից, առավել ևս՝ հակամարտության գոտում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցում Իլհամ Ալիևից անսպասելիորեն ստացված համաձայնությունից, երբ պաշտոնական Բաքուն շտապեց հետ նահանջել։
Եթե ամերիկյան դիվանագիտությունը գտնի Բաքվի վրա ներազդելու գործուն միջոցներ, զսպի նրա ռազմատենչ ՙեռանդը՚, ապա հակամարտության գոտում լարվածությունը կնվազի։
Դժվար է պատկերացնել զարգացած գյուղատնտեսություն՝ առանց ոռոգման համակարգի։ Վերջին տարիներին կառավարությունն այդ ուղղությամբ մի շարք ծրագրեր է իրականացնում, բայց առավել կոնկրետ և լայնածավալ քայլերն սկսեց այս տարի։
Շրջկենտրոնի մի խումբ երիտասարդների անմիջական նախաձեռնությամբ օրերս Մարտունու քաղաքապետարանին կից ստեղծվեց Երիտասարդական խորհուրդ:
ԼՂՀ գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԿԹ) հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացրել է հերթական արտաքին գնահատում:
Հունվարի 14-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություն, որին ներկա էր ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը։