[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 23 Մարտի 2017

ԱԱԾ. «Իգլա»-ի գործով կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության ներկայիս փուլում կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ, որոնք ուղղված են կատարված հանցանքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը հստակեցնելուն, ինչպես նաև դեպքի մյուս հանգամանքները պարզաբանելուն:

«Նացիստական գործելաոճ» ունի Հայոց ցեղասպանությունը չճանաչող Էրդողանի Թուրքիան, այլ ոչ Մերկելի Գերմանիան. The Independent

Գերմանիայի իշխանությունների գործելաոճը նացիստների գործողությունների հետ համեմատած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերում յուրահատուկ անպարկեշտություն կա, բրիտանական The Independent պարբերականում գրում է Ռոբերտ Ֆիսկը:

Արամ Աթեշյանը պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ համայնքն ու եկեղեցին, կա՛մ թուրքական պետությունը. եպիսկոպոս Մաշալյան

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ Տ. եպիսկոպոս Սահակ Մաշալյանը հարցազրույց է տվել Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսին» և հայտարարել, որ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալ շարունակող Արամ Աթեշյանն այլևս պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ համայնքն ու եկեղեցին, կա՛մ պետությունը: 

Ամերիկացի կոնգրեսականները ներկայացրել են ցեղասպանությունների կանխման մասին բանաձև՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Թրոթն ու Ադամ Շիֆը, միանալով Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներին, ներկայացրել են երկկուսակցական բանաձև, որը կոչ է անում  Միացյալ Նահանգների իշխանություններին դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից և կանխել այսօր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բռնությունները:

ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՏԵՍԱՆԵԼԻ ԵՆ

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը 25 տարեկան է: Այդ տարիների  ընթացքում  կառույցն իր բազմաթիվ  մասնաճյուղերով կարողացել է համախմբել համայն հայության ուժերն ու կարողությունները, լիարժեք օգտագործել դրանք, ուստիև նպաստել  հայկական պետականության կայացմանն ու զարգացմանը:

Subscribe to this RSS feed